Կարապի լճի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն» խորագրով հանրային միջոցառումը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամ Լիդա Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ միջոցառումը միտված է կանանց իրավունքների և հիմնախնդիրների, ինչպես նաև դերի մասին իրազեկման մակարդակի բարձրացմանը: Միջոցառման ընթացքում տարբեր տաղավարներում կանանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ էին արծարծվում՝ սելեկտիվ աբորտներից մինչև սեռական, հոգեբանական, տնտեսական, ֆիզիկական բռնություն: Լիդա Մինասյանի խոսքով ՝սեռով պայմանավորված՝ աբուրդների ցուցանիշներով աշխարհում Հայաստանը զբաղեցնում է 3–րդ տեղը: Սելեկտիվ աբորտների վերաբերյալ տաղավարում մանրամասն ներկայացվում էր հնարավոր հետևանքները, ինչպես նաև այն, թե ինչ հաջողությունների գուցե կհասներ աղջիկը, եթե ծնվեր: Որպես օրինակ ներկայացվում էին բազմաթիվ հաջողությունների հասած կանանց պատմություններ:
Նշենք նաև՝ միջոցառման նկատմամբ նկատվեց տղաների հետաքրքրություն, հատկապես՝ բռնության տաղավարի շուրջ: