Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 33 VO 667 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Սիսիանի վարչական տարածքում ճանապարհի շրջադարձային հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: