Մոսկվայի «Սպարտակ»-ը Տարասովկայի մարզաբազայում ընկերական խաղ անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ:
Մոսկովյան ակումբի կազմից բացակայում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, ովքեր վնասվածքներ ունեն:
Խաղն ընթացավ թրիլլերային սցենարով ու ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով: «Ուրալ»-ի կազմում գոլեր խփեցին Էդգար Մանուչարյանն ու հայազգի 24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը:
«Սպարտակ» – «Ուրալ»` 4:4
1:0 Դենիս Գլուշակով (4’), 2:0, 3:0 Արտյոմ Ձյուբա (17’, 21, 11մ), 3:1 Էդգար Մանուչարյան (38’), 3:2 Սպարտակ Գոգնիև (59’), 3:3 Ալեքսանդր Երյոխին (75’), 3:4 Արսեն Հովհաննիսյան (78’), 4:4 Լուկաս Բարիոս (86’)