Ազատ և հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականները հուլիսի 27-ից կանցկացնեն իրենց վերջին հավաքները և կմեկնեն Զագրեբ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Ինչպես տեղեկացրեց հունահռոմեկան ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հուլլիսի 10-23-ը Ալուշտայում անցկացված հավաքն ունեցել է և դրական, և բացասական կողմեր:
-Տղաների ինքնազգացողությունը շատ բարձր էր Ալուշտայում, հավաքին մասնակցած 14 ըմբիշներից էլ շատ գոհ եմ: Մեզ հետ էին նաև Ուզբեկստանի մեծահասակների, Ղրիմի ուժեղագույն և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշները: Ցավոք, տղաներից մի քանիսը տարբեր տեսակի վնասվածքն էր ստացան: Սակայն, կարծում եմ Աբովյանում կայանալիք մեկշաբաթյա հավաքի ընթացքում այդ վնասվածքներն էլ կդզվեն, քանի որ հավաքը հիմնականում տեխնիկատակտիկական զարգացմանն է ուղղված լինելու,-ասաց Բաբալարյանը:
Իսկ ահա ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն էլ նշեց, որ իրենք վերջին հավաքն անցկացնելու են Երևանում՝ հավաքականների կենտրոնում: Իսկ Զագրեբ մեկնելու են 6 ըմբիշներով:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը