Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կմնա «Միլան»-ում՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ «Արսենալ»-ի և «Լիվերպուլ»-ի:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին, հայտարարել է, որ 23-ամյա հարձակվողին թիմում պահելու հավանականությունը կազմում է 99,9 %:
«Բալոտելին երբեք չի խնդրել վաճառել իր տրանսֆերը: Նրա՝ թիմում մնալու հավանակությունը կազմում է 99,9 %: Սակայն, երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա իրականում»,- Գալիանիի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը: