Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Դի Մարիան հանդիսանում է «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Նա թիմի մարզմանը կմիանա օգոստոսի 5-ին:
Խամես Ռոդրիգեսի և Տոնի Կրոսի տրանսֆերների ձեռքբերումից հետո խաղադաշտի կենտրոնում մեծ մրցակցություն է ի հայտ եկել, սակայն նման իրավիճակները հաճախակի երևույթ են մեծ ակումբներում: Մրցակցությունը թիմի էներգետիկ ներուժն է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Sport360-ը: