Երեկ ուշ երեկոյան հակառակորդը կրակել է սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը տեղեկացրեց, որ իրավիճակը հիմա հանգիստ է՝ կեսգիշերից հետո ևս վիճակը հանգիստ է եղել. «Մինչև 12-ն էր հակառակորդը կրակում: Ամբողջովին ճշտված չէ, թե ինչ վնասներ կան, բայց կան մասնակի վնասներ: Հիմա ժողովուրդը նոր է ճշտում ինչն ինչոց է, բայց ասեմ, որ վիճակը հիմա հանգիստ է»,- ընդգծեց գյուղապետը:
Իրավիճակն այս պահին հանդարտ է նաև սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերում: Մովսես գյուղի համեմատությամբ՝ այս գյուղերում գիշերը իրավիճակն այնքան էլ լարված չի եղել:
Բարեբախտաբար, հայկական կողմում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրենք ունեն երկու վիրավոր: