Հարձակվող Դիդիե Դրոգբան մեկնաբանել է Լոնդոնի «Չելսի» իր վերադարձը, որի հետ հուլիսի 25-ին 1-ամյա պայմանագիր է ստորագրել: 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ լոնդոնյան ակումբ տեղափոխության պատճառներից մեկը պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ աշխատելու հնարավությունն է:
«Ինձ համար շատ հեշտ էր կայացնել այս որոշումը, քանի որ չէի կարող հրաժարվել Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունից: Բոլորը գիտեն, որ այս ակումբում ինձ զգացել եմ, ինչպես տանը:
Նախկինի պես ցանկանում եմ հաղթել: Շատ ուրախ եմ` իմ կարիերայում նոր էջ սկսելու համար»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը: