Այսօր աշխարհում առաջին արհեստական լեզվի երկրպագուները նշում են Էսպերանտոյի օրը: Այդ նշանային համակարգը ստեղծել է ակնաբույժ Լյուդվիգ Մարկովիչ Զամենհոֆը՝ հայտնում է calend.ru-ն:
Նա ծնվել է Բելոստոկում, որը հիմա Լեհաստանի կազմում է, իսկ 19-րդ դարում եղել է Ռուսական կայսրության կազմում: Զամենհոֆի հարևանները եղել են ռուսներ, բելառուսներ, լեհեր, հրեաներ, գերմանացիներ, լիտվացիներ:
Տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփումը երիտասարդին մղել է նոր լեզու ստեղծելու, որը կկարողանար հասկանալ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ: Զամենհոֆն իր առաջին աշխատանքը հրապարակել է Էսպերանտո (Esperanto) անունով, որը հետո դարձավ լեզվի անունը: «Էթնոլոգիա» կայքի համաձայն՝ էսպերանտոյով խոսող մարդկանց թիվը հասնում է 2 մլն-ի: