Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իտալիան ու Ադրբեջանը ստորագրել են Հայաստանի և ԼՂՀ դեմ ուղղված հռչակագիր

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ երկրի ղեկավարության հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության հռչակագիր: Այն ենթադրում է քաղաքական և տնտեսական բազմակողմանի համագործակցություն: Համագործակցությունը ներառում է նաև երկու երկրների գիտական, կրթական, մշակութային ոլորտները: Եվ, որն ամենակարևորն է կամ վտանգավորը` այն պարունակում է հայտարարություն նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված:

Հռչակագրում կա այսպիսի կետ. «սերտ համագործակցություն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների ու փաստաթղթերի համաձայն հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

Սա բավականին վտանգավոր հայտարարություն է հայկական կողմի համար, քանի որ այն միակողմանի է և չի պահպանում միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԼՂ խնդրի հետ կապված հավասարակշիռ մոտեցումները: Հայտարարության մեջ պաշտպանված են միայն Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: ԼՂ-ին վերաբերող ազգերի ինքնորոշման կամ այլ սկզբունքի մասին որևէ նշում չկա: Եվ այս առումով սա կարելի է աննախադեպ փաստաթուղթ համարել, քանի որ դժվար է հիշել, թե եվրոպական էլ որ երկիրն է նման միակողմանի փաստաթուղթ ստորագրել:

Իտալիան Եվրոպայի յոթ ազդեցիկ և խոշոր տնտեսություններից մեկն է, և նրա կողմից նման խիստ ադրբեջանամետ փաստաթուղթ ստորագրելը անկասկած կարող է համարվել Հայաստանի դիվանագիտական պարտությունը: Եվ հետաքրքիր է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուներն այս հռչակագրի մասին որևէ կերպ չեն ցանկանում բարձրաձայնել, մեկնաբանություններ տալ, ինչու չէ` նաև բացատրություններ ակնկալել Իտալիայից: Չէ՞ որ Իտալիան Մինսկի խմբի երկիր է, թեև ԼՂ խնդրով զբաղվող համանախագահող երկիր չէ: Եվ հատկանշական է, որ ադրբեջանամետ այդ հռչակագիրը ստորագրվում է հենց այն ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից փորձ է արվում կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իտալիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այդ ռազմավարական հռչակագիրը ուղղակիորեն կապ ունի Եվրոպայի և Կասպից ծովի էներգետիկ ծրագրերի հետ: Ոչ վաղ անցյալում Ադրբեջանը, Թուրքիան, Հունաստանը և Իտալիան որոշեցին համագործակցել Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման շուրջ: Նախատեսվում է, որ գազը Ադրբեջանից վերը նշված երկրների տարածքներով կհասնի Եվրոպա: Այն նախատեսում է գազը Եվրոպա հասցնել՝ շրջանցելով Ռուսաստանը:

Հռչակագրում նաև նշված է, թե այն ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ: Կ. Մինասյանը կարծում է, որ այս կետը ներառվել է Իտալիայի խնդրանքով` իբր թե փաստաթուղթը ուղղված չէ ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ: «Բայց անուղղակի կերպով դեմ է»,- գտնում է քաղաքագետը:

Վերջինս նաև հակասություն է տեսնում այս փաստաթղթում: «Այդ հայտարարության մեջ Իտալիայի կողմից հակասություն եմ տեսնում: Մի տեղ ասում է, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքը, միևնույն ժամանակ՝ ճանաչում են ԼՂ բանակցությունները, Մինսկի խմբի գործունեությունը: Սա նշանակում է, որ հակասություն կա: Սա նաև ուղղված է Մինսկի խմբի դեմ: Իտալիան թեև Մինսկի խմբի անդամ է, բայց Ադրբեջանի հետ սեփական դիվանագիտությունն է մշակում»,- ասաց Կ. Մինասյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բոլոր առումներով Հայաստանի դիրքերը թուլացնի Մինսկի խմբում:

Քաղաքագետը նաև չբացառեց, որ առաջիկայում Ադրբեջանը նմանատիպ հռչակագիր ստորագրի նաև Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման ծրագրում ընդգրկված Հունաստանի հետ: «Սա ՀՀ դիվանագիտության պարտություն է: Զարմանալի է, թե մեր դիվանագետներն ինչ են անում Իտալիայում»,- զարմանում է քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում