Daily Star-ի տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ը պատրաստվում է շահավետ առաջարկ անել թիմի ավագ Սթիվեն Ջերարդին:
Առաջիկա օրերին ակումբն իր առաջատարին 3-ամյա պայմանագիր կառաջրկի, որը կարող է վերջինը դառնալ Սթիվեն Ջերարդի ֆուտբոլային կարիերայում: Բրիտանացի ֆուտբոլիստը շաբաթական 150 հազար ֆունտ կվաստակի:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-ի կազմում Սթիվենը հանդես է գալիս 1988 թվականից: