Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծիք է հայտնել, որ Կառլես Պույոլի հեռանալուց հետո թիմի ավագի թևկապը կարող է կրել պաշտպան Խավիեր Մասկերանոն: Միաժամանակ, շատերի կարծիքով` կատալոնական ակումբի նոր ավագը պետք է լինի Ինյեստան:
«Յուրաքանչյուրս պետք է առաջատար լինենք, յուրաքանչյուրս պետք է ներդնենք մեր առավելագույն ուժերը: Մեր թիմում շատ առողջ մթնոլորտ է տիրում և դա շատ կարևոր է:
Ավագի թևկապ կրելը հաճելի է, բայց կարևորն այն է, որ թիմի ֆուտբոլիստները կարողանան նույն ուղղությամբ շարժվել: Կարծում եմ` Մասեկարնոն լավ ավագ կլինի»,- Marca-ն մեջբերում է Մասկերանոյի խոսքերը: