Google-ի հետազոտական ստորաբաժանումը՝ Google X-ը, թողարկել է նոր հավակնոտ նախագիծ՝ Baseline Study անվամբ: Նպատակն է ստեղծել բժշկական տվյալների հսկայական բազա, որը պետք է օգնի նկարել կատարյալ առողջ մարդու «դիմանկարը»:
Նշվում է, որ նախաձեռնության շրջանակներում կկուտակվի հսկայական տեղեկատվություն, որի շնորհիվ բժիշկները կկարողանան ախտորոշել և բուժել սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և այլն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Նախագծին համաձայնել է մասնակցել առայժմ 175 մարդ: Նրանց կբաժանեն հատուկ սարքավորումներ, որն իրական ժամանակի ռեժիմով կչափի մարմնի ջերմաստիճանը, սրտային տատանումների հաճախականությունը, կհետևի արյան մեջ շաքարի մակարդակին և այլն:
Հավաքված ողջ տեղեկատվությունը կվերլուծեն Google-ի ալգորիթմները:
Baseline Study-ն ղեկավարում է բժիշկ Էնդրյու Քոնրադը: