Այն երեխաները, ովքեր Կենտրոնական Ամերիկայի երկրներից փորձել են ապօրինաբար հատել ԱՄՆ-ի սահմանը, կվերադարձվեն հայրենիք: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
ԱՄՆ նախագահն այս հարցով Վաշինգտոնում հանդիպել է Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի նախագահներ Օտտո Ֆերնանդո Պերես Մոլինայի, Խուան Օրլանդո Էրնանդես Ալվարադոյի և Սալվադոր Սանչես Սերենայի հետ:
«Երեխաներն, ովքեր այստեղ ապօրինի են ժամանել, կվերադարձվեն հայրենիք»,- ասել է Օբաման՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պայքարել Կենտրոնական Ամերիկայի երկրներում տիրող աղքատության և բռնության դեմ: