Ներկայացվող լուսանկարներում պատկերված սարդերը ոչ թե ապակիներից ու հայելիներից պատրաստված քանդակներ են կամ աքսեսուարներ, այլ իրական սարդեր: Դրանք պատկանում են thwaitesia դասին:
Հեռվից նայելիս կարելի է կարծել, որ սարքի որովայնին հայելու առկայծող մասնիկներ են սոսնձված: Թեփուկները կարող են փոխել իրենց չափսը՝ կախված նրանից, թե որքան տագնապալի վիճակում է սարդը: Դրանք կազմված են գուանինից, որոնք այս և այլ սարդեր կիրառում են իրենց գունափոխման համար:
Boredpanda.com-ի կողմից ներկայացվող լուսանկարներն արվել են Ավստրալիայում և Սինգապուրում: