Նյու Յորքի իշխանությունները Մանհեթենի շքեղ բազմաբնակարան շենքի կառուցապատողին թույլ են տվել թանկարժեք և հասանելի բնակարանների համար առանձին մուտքեր կառուցել: Թույլտվությունը դարձել է սկանդալի առիթ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Վերջին Վեսթ-Սայդ հարուստ թաղամասում 33 հարկանի շենքի կառուցողները հարկային արտոնություններ են ստացել քաղաքապետարանից՝ նախագծում ներառելով 55 մատչելի բնակարաններ: Հասանելի բնակարանների պատուհանները կնայեն փողոցի երթևեկելի մասին, մինչդեռ 219 բնակարանների տերերը կարող են վայելել Հուդզոն գետի տեսարանը:
Շատերը գաղափարն անվանել են բնակարանային ապարտեիդի տեսակ: