Ֆրանսիան հուլիսի 26-ին կանցկացնի միջազգային հանդիպում՝ նվիրված Գազայի հատվածի իրավիճակին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակների աղբյուրին:
Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իտալիայի և Կատարի ներկայացուցիչները:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կահիրեում հայտարարել էր, որ հուլիսի 26-ին մտադիր է թռչել Փարիզ՝ շարունակելու Գազայի հատվածում հրադադարի հասնելու իր ջանքերը: