Բրյուսելում գտնվող Bruegel հետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտության համաձայն` Իտալիայում աշխատատեղերի 56.18 տոկոսը կարող են զբաղեցնել ռոբոտները: Եվրոպական մյուս երկրների շարքում, որտեղ այդ երևույթը կարող է տարածում գտնել, հայտնվել են Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանը, գրում է The Local-ը:
Թե ինչպիսի ազդեցություն կունենա ռոբոտների շրջանառությունը գործազրկության վրա, դեռևս հայտնի չէ: Հետազոտողների կարծիքով` մեքենաներին տրվող աշխատատեղերի փոխարեն կստեղծվեն նորերը, ուստի նրանք, ովքեր դրանց պատճառով կկորցնեն աշխատանքը, պարտադիր չէ, որ գործազուրկ մնան: