29-ամյա Լուիս Դենիերը, Մեծ Բրիտանիայի Լանքաշիր կոմսությունից, պնդում է, որ կարող է ընդհանուր լեզու գտնել ցանկացած կատվի հետ, քանի որ ինքը մեծացել է կենդանիների շրջապատում: Նրա խոսքերով`ինքը կատուների հետ խոսում է թարթման և մարմնի լեզվով, գրում է FederalPost-ը:
Իրեն Քեթմեն կոչող բրիտանացին կենդանիների հետ նախևառաջ շփվում է աչքերը թարթելու միջոցով:
«Ես ցուցադրում եմ իմ խոցելիությունը`դանդաղ աչքերս բացել և փակելով: 10-ից 9 դեպքերում նրանք ևս ի պատասխան թարթում են իրենց աչքերը: Այսինքն, ասում են, որ պատրաստ են վստահել ինձ»,- ասել է նա: