Գոտկատեղի հատվածում ուժեղ ցավեր ունեցող 1652 հիվանդների զննած Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ պարացետամոլը այդ ցավին չի օգնում, գրում է The Lancet ամսագիրը:
Վիճակագրության համաձայն գոտկատեղի ցավերը հիմնականում կապված են մրսածության և ծանրություն բարձրացնելու հետ: Այս դեպքերում բժիշկները մեծամասամբ խորհուրդ են տալիս պարացետամոլ օգտագործել և որոշ ժամանակ սահմանափակել շարժումները:
Սակայն, Ավստրալիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պարացետամոլը գոտկատեղի ցավերից չի ազատում:
Ուսումնասիրողների խոսքերով՝ այս դեղորայքը արդյունավետ է ատամնացավի կամ հետվիրահատական ցավերի համար, սակայն գոտկատեղի ցավին անօգուտ է: