Ամերիկացիների մոտ կեսը հավանության չի արժանացնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը: Այս մասին են վկայում YouGov-ի իրականացրած հարցման տվյալները, գրում է RIA Novosti-ն:
Այսպես, համաձայն հարցման արդյունքների` ամերիկացիների 48 տոկոսը հավանության չի արժանացնում նախագահի վարած արտաքին քաղաքականությունը: Նախագահի քաղաքականությանն աջակցում են հարցման մասնակիցների 37 տոկոսը:
Հարցման մասնակիցների 41 տոկոսը հատկապես դժգոհ է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության վերաբերյալ Օբամայի դիրքորոշումից, իսկ 40 տոկոսը` Ուկրաինայի վերաբերյալ, երրորդ տեղում 37 տոկոսով Սիրիայի հակամարտությունն է: