Սերգեյ Բեզրուկովի արտաամուսնական երեխաների մասին լուրերը լրագրողների մոտ մեծ հետաքրքրություն և շատ հարցեր են առաջացրել: Կտրուկ աճել է նաև 40-ամյա դերասանի վարկանիշը, գրում է super.ru-ն:
Այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա գնացքից իջնելիս Բեզրուկովին մեծ թվով լրագրողներ էին սպասում, ովքեր նրան այդ թեմայով տարբեր հարցեր են առաջադրել:
Գնացքից մինչև տաքսի ընկած ճանապարհին դերասանը ոչ մի բառ չի արտասանել՝ պահպանելով դեմքի անտարբեր արտահայտությունը: Սակայն, որդու կամ դստեր մասին լուրերը այդպես էլ չի հերքել: Վերջում նա սպառնացել է լրագրողների դեմ դատարան դիմել. «Եթե հեռու չմնաք ինձանից, անձնական կյանք ներխուժելու համար դատարան կդիմեմ»- ասել է նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել այն մասին, որ դերասանն ու դերասանուհի Քրիստինա Սմիրնովան արտաամուսնական երկու երեխաներ ունեն՝ 3-ամյա Իվանն ու 6-ամյա Ալեքսանդրան: