49-ամյա Մենդի Ջոնսը` Մեծ Բրիտանիայի Թամվորտ քաղաքից, ազատ ժամանակը նվիրում է մաքրությանը, ուտեստներ պատրաստելուն և իր սիրեցյալի համար գուլպաներ գործելուն: Նա կրում է ռետրո ոճի զգեստներ, վարում 1949-ի արտադրության Chevrolet ավտոմեքենա և երաժշտություն լսում երաժշտական սարքի միջոցով, այսինքն` ապրում է այնպես, ինչպես 50-ականներին, գրում է Rosbalt-ը:
Մենդին վստահեցնում է, որ այդ ժամանակաշրջան վերադարձի միջոցով փրկել է կործանման շեմին գտնվող իր ամուսնությունը:
Նրա խոսքերով` երբ 30 տարի առաջ ինքը հանդիպեց ամուսնուն` Հարիին, իրենց միավորում էր ռոքի և 50-ականների նորաձևության նկատմամբ սերը: Սակայն 20 տարի անց կիրքը մարեց, և նրանք որոշեցին վերադառնալ անցյալ` ապրելով 50-ականների մարդկանց պես: