Ջենիֆեր Լոպեսը և Կասպեր Սմարթը մի քանի ամիս առաջ են բաժանվել, սակայն, երևում է 27-ամյա պարողի զգացմունքները 45-ամյա Լոպեսի նկատմամբ դեռ չեն մարել: Անցած հինգշաբթի, երբ Լոպեսը նշել է իր տարեդարձը, Սմարթը սոցցանցի իր էջում տարեդարձի տորթի լուսանկար է տեղադրել, որը նա իր սիրելիին նվիրել էր երկու տարի առաջ, երբ նրանց սիրավեպը դեռ նոր թափ էր առնում, գրում է 7days-ը:
Լուսանկարի տակ Կասպերը գրառել է. «Ծնունդդ շնորհավոր, աշխարհի ամենագեղեցիկ արջուկ: Թող քո բոլոր երազանքներն իրականան»:
Հիշեցենք, որ չնայած նրանց պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ զույգը հանգիստ է բաժանվել, բաժանումից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Կասպերը դավաճանել է Լոպեսին:
Ընդ որում, 45-ամյա Լոպեսը իր տարեդարձին աղմկոտ երեկույթ է կազմակերպել, որին հրավիրել է միայն ընտանիքի անդամներին և մոտ ընկերներին: