Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խնդրում է հաջորդ տարի իր գերատեսչության բյուջեն ընդլայնել 11 տոկոսով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Հաջորդ տարի մենք բյուջեի աճ ենք ծրագրում: Ցանկանում ենք, որպեսզի 11 տոկոսով աճ արձանագրվի»,- ասել է Ալասանիան`բացատրելով, որ միջոցներն անհրաժեշտ են անվտանգության համակարգի համար:
Ինչ վերաբերում է օդային հակատանկային անվտանգության համակարգին` Ալասանիան ասել է, թե լավատեսորեն է տրամադրված այն առնչությամբ, որ ընթացիկ բանակցությունները կավարտվեն իրական ժամկետներում: