Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակում կայացել է «Օլիմպիակոս» – «Միլան» հանդիպումը, որտեղ հաղթանակ են տարել հունական ակումբի ֆուտբոլիստները 3:0 հաշվով:
Խաղի վերջին րոպեներին երկրպագու է ներխուժել խաղադաշտ: Նա վազել է մարզադաշտի կենտրոնական հատված, այնուհետև լուսանկարվել է «Միլան»-ի ֆուտբոլիստ Ստեֆան էլ Շարավիի հետ: