Համաձայն CNN հեռուստաընկերության վերջին հարցման տվյալների` ԱՄՆ բնակիչների թիվը, ովքեր աջակցում են Բարաք Օբամային իմպիչմենտ հայտարարելու գաղափարին, գերազանցում է Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականությունից դժգոհողների թվին, երբ վերջինս երկրի նախագահ էր:
Ըստ հուլիսի 18-20-ի տվյալների` ամերիկացիների 33 տոկոսը կարծում է, որ Բարաք Օբաման պետք է հեռանա իր պաշտոնից: Իսկ երբ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման ժամկետի ավարտին 3 տարի էր մնացել, քաղաքացիների 30 տոկոսն էր ցանկանում նրա պաշտոնանկ արվելը: