Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դիմել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին, քանի որ ադրբեջանական կողմից թե՛ գիշերային և թե՛ ցերեկային ժամերին կրակոցներ են լինում:
Նա նշեց, այս տարի Տավուշի մարզում 6100 հեկտար է մշակվել, որից 5200 հեկտարի բերքահավաքն արդեն կատարված է, իսկ Մովսես գյուղում, Չինարիում և Ներքին Կարմիր աղբյուրի հատվածներում, չեն կարողանում բերքահավաք իրականացնել։Մնացած աշխատանքները, հուսադրում է մարզպետը, կկատարվեն ժամանակին:
Նա նշեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ արդեն կա պայմանավորվածություն, և այսօր կամ վաղը նրանք կժամանեն մարզ:
Ավելին՝ տեսանյութում։