Անգլիական «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Դիդյե Դրոգբայի հետ:
Պայմանագրի ժամկետը նախատեսված է մեկ տարով: Տրանսֆերի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Նախկինում նշվում էր, որ պայմանագրի ավարտից հետո Դրոգբան դառնալու է թիմի մարզչական շտաբի անդամ:
Հիշեցնենք, որ Դրոգբան «Չելսի»-ում հանդես է եկել 2004-2012 թվականներին: