Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Հոգեկան առողջության խնդիրները ուշադրության կենտրոնում են

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն էին:

Նիստին մասնակցում էին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար Հանց Կլուգեն: Վերջինս տեղեկացրեց, որ հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ:

Արմեն Մուրադյանը ողջունեց այն, որ ոլորտի պատասխանատուները բավական երկար ժամանակ աշխատել են փաստաթղթի ստեղծման վրա, հաշվի առնելով, որ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ մեր երկրում պետական ու հասարակական հատվածի համատեղ ուժերով շատ արագ քննարկվել, մշակվել ու ընդունվել է այս կարևորագույն հայեցակարգը: «Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում, այդ մասին են վկայում նաև պետության կողմից սահմանված թափուր մնացած տեղերը»,- նշեց նախարարը: Նրա գնահատմամբ կարևոր է նաև այն, որ առաջին անգամ ռազմավարությունն ամրագրվել է ոչ թե որպես զուտ հոգեբուժական օգնություն, հիվանդաբուժություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների թվում մասնագետները նշեցին ֆինանսների սղությունը, կադրերի պակասը, չօգտագործվող տարածքները, անբավարար արտահիվանդանոցային և համայնքահեն ծառայությունները, որոնք կենտրոնացված են դեպի ստացիոնար, մասնավոր սեկտորի նվազագույն ընդգրկումը, ենթաօրենսդրական ակտերի անբավարարությունը: «Երիտասարդ մասնագետի համար կատարած գործը պետք է գրավիչ լինի: Այս ոլորտի մասնագետների աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ հաճախ այն մասնագիտական սխրանք է».- նկատեց Արմեն Մուրադյանը՝ որպես օրակարգային խնդիր մատնանշելով նաև հոգեբուժական կենտրոնների նյութատեխնիկական, շենքային պայմանների բարելավումը:

Գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստի մասնակիցները միակարծիք էին, որ շատ կարևոր է գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ձևավորվի այն գիտակցումը, որ որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց: Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում:

Նախատեսվում է հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում օժանդակելուն:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Համաշխարհային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, Հոկտեմբեր 10-ին` Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորմանը, չափորոշիչների մշակմանը, մասնագիտական այլ օրակարգային հարցերին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ 1999-ից Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում