Երեկ գիշեր Գյումրիում հերթական սպանությունն է տեղի ունեցել, մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող ծակող գործիքով ստացած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Արցախ թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանի կյանքը փրկել չի հաջողվել, ու նա հիվանդանոցում մահացել է:
Այսօր արդեն Անի թաղամասի Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչ, 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց՝ դարձյալ սուր կտրող գործիքից ստացած վնասվածքով, նրան վիրահատել են, բայց վերջինիս վիճակը ծանր է:
Կան տեղեկություններ այն մասին, որ այդ երկու դեպքերը կապ ունեն միմյանց հետ:
«Հիվանդն ահագին արյուն էր կորցրել, դրանից էլ կարծում եմ, որ շոկ էր ՝ ճնշման անկումով: Հիվանդը բերվել է Շտապ օգնության ուղեգրով, ըստ երեւույթին կանչ են տվել, բերել»,-մեզ հետ զրույցում նշեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում