Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն համալրեցին «Արարատ»-ի կազմը: Կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող Դի Լաուրոյինը` երկու տարով:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էտյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:
25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվ»-ը:
Բուլուտն ու Դի Լաուրոն մասնակցեցին Թբիլիսիում անցկացված «Արարատ»-ի ուսումնամարզական հավաքին: Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի պաշտոնական կայքը: