«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան գոհ է, որ կիսապաշտպան Չավի Էրնանդեսը որոշել է մինչև հունվար մնալ կատալոնական ակումբում: Հիշեցնենք, որ այնուհետև Չավին «Նյու-Յորք Սիթի» կտեղափոխվի:
«Մենք արդեն ասել ենք, որ «Բարսելոնա»-ի դռները միշտ բաց են Չավիի առջև: Նա ակումբի հետ գործող պայմանագիր ունի և որոշել է շարունակել ելույթները կատալոնական ակումբում:
Ավելի լավ լուր դժվար էր ակնկալել: «Բարսելոնա»-ն Չավիի տունն է, 6 համարը պատկանում է նրան»,- Marca-ն մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը: