Ուրբաթ օրը ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ուկրաինայի հարցով նոր պատժամիջոցների ցուցակը, որում ընդգրկվել է լրացուցիչ 15 ազգանուն և 18 իրավաբանական անձ, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կոմյունիկեում՝ հայտնում է Ria Novosti-ն:
«Խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինայում իրավիճակի հարցով ԵՄ խստացված պատժամիջոցները: Խորհուրդը Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար պատասխանատու ևս 15 հոգու և 18 իրավաբանական անձի է ավելացրել այն ցուցակում, որում ներառված անձանց նկատմամբ սահմանվում է ակտիվների սառեցում և վիզաների տրամադրման արգելք»,- հաղորդվում է փաստաթղթում:
Ցուցակը կհրապարակվի այսօր ավելի ուշ: