Գազայի հատվածում զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 33-ի՝ հաղորդվում է ՑԱԽԱԼ-ի Twitter-յան էջում:
«Գազայի հատվածի հյուսիսում զինված բախման հետևանքով զոհվել է 36-ամյա զինվոր Յաիր Աշկենազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, Պաղեստինի բժշկական ծառայությունների տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության սկզբից զոհվել է ավելի քան 800 պաղեստինցի: Մոտ 5000 մարդ վնասվածքներ են ստացել՝ հայտնում է gazeta.ru-ն: