Մեծ Բրիտանիայում ձևական ամուսնությունները վերածվել են իսկական «խաբեության արդյունաբերության»: Այդ թրենդը գնալով ավելի է տարածվում՝ հայտնում է BBC-ն՝ հղում անելով բրիտանացի պատգամավորներին:
«Մեծ Բրիտանիայում խաբեության ամբողջ արդյունաբերություն կա, որը ձևական ամուսնություններն օգտագործում է միգրացիոն հսկողությունը շրջանցելու համար»,- հայտարարել է ներքին հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, լեյբորիստ պատգամավոր Քիթ Վազը:
Կոմիտեի անդամները հարցրել են՝ արդյոք կառավարությունը գիտի՞ տվյալ խնդրի մասշտաբների մասին, և կառավարությանը կոչ են արել ուժեղացնել նման գործողությունների դեմ պայքարը:
Մեծ Բրիտանիայի միգրացիոն վերահսկողության համար պատասխանատու դեպարտամենտը հայտարարել է, որ «ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի» տվյալ խնդրի լուծման համար:
ՆԳՆ-ի տվյալներով՝ կեղծ ամուսնությունների թիվը 2010-ի 934-ից 2013-ին հասել է մինչև 2135-ի: