Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Հայաստանը կունենա մասնակի վիզային ռեժիմ Վրաստանի հետ․ Վրաստանի ԱԳՆ պաշտոնյա

Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնի միգրացիոն նոր օրենքը, որը վերաբերելու է արտասահմանյան բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի պետ Գեորգի Տաբատաձեն՝ անդրադառնալով հրապարակումներին, թե սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ է գործելու Հայաստանի ու Վրաստանի միջև:

Նախ՝ Գեորգի Տաբատաձեն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում «Օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքը, որը բերում է նոր կարգավորումներ Վրաստանի միգրացիոն քաղաքականությունում. օրենքում ներառված բոլոր կարգավորումները վերաբերում են արտասահմանյան բոլոր երկրների, այդ թվում՝ առանց վիզայի և վիզային երկրների քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա խոսքով՝ Հայաստանը մնում է այն երկրների շարքում, որի քաղաքացիները վիզայի կարիք չունեն, բայց օրենքում կա կարգավորում, որը վերսբերում է օտարերկրյա բոլոր քաղաքացիներին, այսինքն՝ լինելու է նոր տեսակի միգրացիոն վիզա, որը պետք է ստանա արտասահմանյան քաղաքացին, եթե նա պատրաստվում է գնալ Վրաստան ուսանելու, աշխատելու կամ ընտանիքին միանալու համար, այսինքն՝ վիզա է անհրաժեշտ երկարատև կեցության նպատակով Վրաստան մեկնելու դեպքում, Վրաստանում ապրելու իրավունք ստանալու համար:

«Այսինքն՝ այս կարգավորումը վերաբերում է արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ այն երկրներին, որոնց հետ Վրաստանն ազատ վիզային ռեժիմի մեջ է եղել, և այն երկրներին, որոնց հետ եղել է վիզային ռեժիմ: Ինչ վերաբերում է Վրաստանում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային այցերին, հանդիպումներին կամ հանգստին, վիզա անհրաժեշտ չէ: Այս կարգավորումն էլ գործում է այն երկրների դեպքում, որոնց հետ Վրաստանն ունեցել է ազատ վիզային ռեժիմ: Կարելի է ասել, որ բոլոր երկրների դեպքում է անհրաժեշտ վիզա, որոնց քաղաքացիները ցանկանում են Վրաստան գալ երկարաժամկետ կեցության համար, այսինքն՝ ուսում, աշխատանք, որը կարող է տևել 90 օրից ավելի»,- մեկնաբանեց Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնյան:

Վերջինս նաև ասաց, որ այս կարգավորումները միգրացիոն քաղաքականություն են ներառվել երկու պատճառով: «Առաջինը՝ Վրաստանի ղեկավարությունը նման որոշում կայացրեց՝ ելնելով այն հանգամանքից, որ դեպի Վրաստան միգրացիոն հոսքերը երբեք վերահսկված չեն եղել: Երկրորդը՝ Վրաստանը, ստորագրելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, վիզային երկխոսություն է սկսել Եվրոպական միության հետ, որի համար անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի միգրացիոն քաղաքականությունը հնարավորինս հարմարեցվի եվրոպական չափանիշներին: Այսինքն՝ այն, ինչ այսօր մշակել է Վրաստանի իշխանությունը, ներմուծվել է ԵՄ միգրացիոն քաղաքականությունից»,- ասաց Գեորգի Տաբատաձեն՝ ևս մեկ անգամ հավելելով, որ սա միայն ՀՀ քաղաքացիներին չէ, որ վերաբերում է, այլև արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն վերջերս ասել էր, որ կվերանայվի մի շարք երկրների հետ ազատականացված վիզային քաղաքականությունը։ Նա հայտարարել էր, որ Վրաստանում գոյություն չուներ միգրացիայի քաղաքականություն, ինչը առաջացնում էր մեծ թվով թյուրիմացություններ տարբեր երկրների կամ մասնավոր անձանց հետ։ Փանջիկիձեն հաղորդել էր, որ արդարադատության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կմշակի միգրացիայի վերաբերյալ օրենսդրություն։ Նա հավելել է, որ դա տեղի կունենա Եվրամիության հետ վիզա-ազատականացման բնագավառում գործողությունների պլանի հաշվառմամբ։

«Չի բացառվում, որ փոփոխություններ կկատարվեն վիզային քաղաքականության մեջ։ Վրաստանն առանց վիզայի հաղորդակցություն ունի 121 երկրների հետ, նրանցից 114-ի հետ՝ միակողմանի, ինչը տվյալ երկրների քաղաքացիներին թույլ է տալիս առանց վիզայի Վրաստանում գտնվել 160 օր։ Այսպիսով՝ չի բացառվում, որ մի շարք երկրների նկատմամբ կփոխվի մոտեցումը։ Առավել ևս, որ տվյալ մի շարք երկրներից զբոսաշրջիկներ չեն գալիս, և ներդրումներ չեն կատարվում։ Բացի դրանից, երբ աշխարհում այսպիսի իրավիճակ է, մենք պետք է բարձրացնենք մեր երկրի անվտանգությունը»,- հայտարարել էր Փանջիկիձեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում