Oգոստոսի 4-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ:
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռումյան Հովսեփյանը և Գագիկ Դաղբաշյանը:
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել իսպանական «Մուրսիա»-ի հարձակվող Վարդան Պողոսյանը, իսկ «Զենիթ»-ի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այս անգամ չի միանա Հայաստանի Մ-21 հավաքականին, քանի որ օգոստոսի 4-ը և 6-ը ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրեր չեն: