Thursday, 25 04 2024
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմը միջոցառում է իրականացրել

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»

Միջոցառում Ազատության հրապարակում

Հուլիսի 24-ին՝ ժամը 20:30-ին, Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միություններն ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ Ազատության հրապարակում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Թեմի երիտասարդները, երեխաները, հղի կանայք և տարեցները գետնին փռված քարտեզի վրա, որտեղ շրջանակների մեջ նշված էին 14 վիլայեթ, հայրենասիրական աշխույժ երգերի ներքո վառված մոմեր դրեցին՝ մատնանշելով այդ վայրերում եղած հայոց երբեմնի կենդանի օջախները:

Այնուհետև Հովհաննես սարկավագ Ներսեսյանի ու երիտասարդների հուզիչ կատարմամբ հնչեց «Ադանայի ողբը» երգը, որի ավարտին տղաները կարմիր հեղուկ լցրեցին վիլայեթների վրա՝ խորհրդանշելով 1915 թ. կոտորածը: Ապա հնչեց «Հայր մեր» աղոթքը, որին հաջորդեց լռության րոպեն:

Միջոցառման ավարտին երիտասարդները, որպես Եղեռնից հառնող
ժողովուրդ, «Քոչարի» պարեցին և իրենց միաբերան պահանջը հնչեցրին Թուրքիային՝ հայերեն և անգլերեն լեզուներով. «Լսի՛ր, Թուրքիա՛, մենք հիշում ենք և պահանջում» («Listen Turkey, we remember and demand»):

Սա «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումն էր: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ, բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:

Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Երկրորդ միջոցառումը՝ հունիսի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, ուր կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

Հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում