Ամերիկյան հրեական կոնգրեսը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել է վերադարձնել պարգևը, որը կազմակերպությունը նրան հանձնել էր 2004-ին՝ ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում խաղաղության առաջընթացի համար:
Today’s Zaman-ը հայտնում է, որ կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենը բաց նամակ է գրել Էրդողանին և նրան մեղադրել հրեաների նկատմամբ բռնության հրահրման մեջ:
Ռոզենը նրան անվանել է առավել հակաիսրայելական տրամադրություններով առաջնորդն աշխարհում:
Ավելի վաղ թուրքական ընդդիմությունն էր Էրդողանից պահանջել վերադարձնել Ամերիկյան հրեական կոնգրեսի մեդալը: