Հունիսի 24-ին «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի թրեյլերի հրապարակայնացումից հետո իրենց բողոքն են հայտնել բարոյականության ամերիկացի պաշտպանները՝ հայտնում է The Guardian-ը:
«Բարոյականությունը մեդիայում» կազմակերպությունը հայտարարել է, որ ֆիլմը քարոզում է բռնություն:
«Ծնողական հեռուստատեսության խորհուրդ» կաթոլիկական կազմակերպությունը դատապարտել է NBC-ին՝ թրեյլերը ցուցադրելու համար, և ամերիկացի գրաքննադատներին խնդրել է ֆիլմի վարձույթին վերապահել տարիքային NC-17 խիստ վարկանիշը: