Կոլումբիացի հայտնի երգչուհի Շաքիրան ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ կին ըստ Men’s Health ամսագրի վարկածի:
Տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ամսագիրը ներկայացրել է «Աշխարհի ամենասեքսուալ կնոջը», որն այս տարի, ինչպես և 2011-ին, գլխավորել է գայթակղիչ փոփ-աստղ Շարքիրան: Instagram-ի իր էջում երգչուհին շնորհակալություն է հայտնել Men’s Health-ին նման պատվավոր տիտղոսի համար և ընդունել է, որ շոյված է ընթերցողների քվեարկության արդյունքներով:
Հատկանշական է, որ վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Քերրի Վաշինգտոնը, այն դեպքում, երբ ամենասեքսուալ կանանց ցուցակում հայտնվել է ժամանակակից Մերլին Մոնրո Քեյթ Ափթոնը:
Վարկանիշում նշվում է նաև փոփ աստղ Բեյոնսեն, որը տասներորդ հորիզոնականն է զբաղեցրել: Իսկ Միլա Կունիսը հայտնվել է իններորդ հորիզոնականում: