Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

«Սամվելալեքսանյաններին խնդրում եմ ներկրում կատարեն, մենք այդ արտոնությունը տալու ենք». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Դիլիջանում ծանոթացել է UWC Դիլիջանի միջազգային քոլեջի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ծանոթացել է Դիլիջանում կառուցվող՝ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կառուցման ընթացքին:

Վարչապետը նշել է, որ բազմաթիվ նախաձեռնություններ ունեն, ֆինանսների նախարարությունը առաջիկայում կներկայացնի՝ ինչ բարեփոխումներ է իրականացնում. նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ընդհանրապես խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը և ընդհանրապես նաև բազմաթիվ արտոնություններ տրամադրել, որ մեր սահմանամերձ համայնքները զարգանան, ընտանեկան բիզնեսը զարգանա:

Հարցին՝ ե՞րբ է քաղաքացին գոհ լինելու իր կյանքից, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ընդհանրապես մարդկանց կենսամակարդակն ինչքան լավանա, լավ է, բայց մարդը միշտ ցանկություն ունի ավելի լավը տեսնելո,ւ և դա լավ է: Օրինակ՝ Գյումրի գնացի, Գյումրու բնակիչն արդեն խոսում էր ասֆալտի որակի մասին, իսկ մի քանի տարի առաջ խոսում էր իրեն ապրելու համար տանիք տալու մասին: Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- ասաց նա, ապա հավելեց, որ որպեսզի քաղաքացին զգա, որ լավ է ապրում, դրա համար ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ, նաև տնտեսական կայունություն, որն ուղղակիորեն կապված է տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում ընթացող գործընթացների հետ:

«Բայց ես մեր ապագան լավ եմ տեսնում, որ քայլ առ քայլ առաջ, քայլ-քայլ ձեռքբերումներ ունենք: Դրա համար պետք է համբերություն, դրա համար պետք է ուժերը համատեղել մեկ նպատակի համար՝ երկրի, քաղաքացու բարեկեցությունն ապահովելու համար: Դա, իհարկե, ինչքանով կստացվի՝ ցույց կտա կյանքը, բայց ես՝ որպես վարչապետ, մեծ հույս ունեմ, որ մենք արձանագրելու ենք հաջողություն, քանի որ մենք աշխատում ենք թափանցիկ, անկեղծ ասած՝ ազնիվ, փորձում ենք բոլոր այն քայլերը, որոնք իրականացնում ենք, բխի մեր երկրի տնտեսության շահերից:

Մեր գլխավոր օրենքը Սահմանադրությունն է, որից ածանցվում են մյուս օրենքները: Եվ մեր ժողովրդի հաջողությունը ուղղակի կապված է մեր երկրի տնտեսությունից: Եթե մեր տնտեսությունը չզարգանա, չունենանք ձեռքբերումներ, տնտեսական աճ, ապա մենք հաջողություններ չենք կարողանա արձանագրել: Սա է մեր նպատակը՝ արդյունավետ օգտագործել մեր քիչ, սակավ ռեսուրսները, ընտրել առաջնահերթությունները»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը հնչեցրած՝ սահմանամերձ գոտում արտոնությունների մասին հայտարարությանը՝ նշելով, որ ֆինանսների նախարարը զեկուցել է նախագահին, քննարկել են այն, որ սահմանամերձ համայնքներում անպայման լինելու են արտոնություններ:

«Մենք դեռ լիովին չենք պատկերացնում այդ քայլերը, բայց գաղափարը, սկզբունքը համաձայնեցնելու ենք նախագահի հետ և գնալու ենք առաջ»,-ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև «Նաիրիտ-2»-ի վերաբերյալ կառավարության որոշման մասին: Նա նշեց, որ ընկերությունն ունի կուտակված պարտքեր, և հիմա կառավարությունը հստակեցնում է դրանք:

«Ես ինքս նաև հարցեր ունեմ: Երեք-չորս օր ժամանակ խնդրեցինք, կքննարկենք, կներկայացնենք որոշումը»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ո՞րն է, ըստ վարչապետի, ամենակարևոր ձեռքբերումը 100 օրերի ընթացքում, Հովիկ Աբրահամյանը պատսախանեց՝ «Անկանխատեսելիությունը», ապա հավելեց՝ լա՞վ էր, իսկ հետո մանրամասնեց. «Վաբշե տը էդ 100 օրվա ձեռքբերում հասկացողությունը պետք է հանենք մեր լեքսիկոնից, 100 օրում կառավարությունը ինչ պտի աներ, 100 օրում մենք մեր ծրագիրը միջնաժամկետ 2014-ի համար ներկայացրել ենք ԱԺ և ստացել հավանություն, հիմա մենք այդ ծրագրերը պետք է հետևողական իրականացնենք»:

Այնուամենայնիվ, վարչապետը հիշեց մի քանի ձեռքբերումների մասին: «Այս կարճ ժամկետում, հաշվի առնելով, որ արձակուրդային սեզոն է, մենք ընդունեցինք մի քանի օրենքներ, որոնք նպաստեցին փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, 3,5 տոկոս շրջանառության հարկը սահմանեցինք մեկ տոկոս, ստեղծվեց ընտանեկան բիզնեսը, նման գաղափար մեր երկրում չի եղել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս ամսվա վերջում ֆինանսների նախարարը հաշվետվություն կտա, որ բոլորը տեսնեն դրական տեղաշարժերը, թեև նշեց, որ դրանք քիչ են, ժամանակ է պետք, և քայլ-քայլ իրենք գնալու են:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին ի պատասխան, թե տնտեսագետները վարչապետի ձախողում են համարում այն, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություններ տվեց, վարչապետը նշեց. «Տնտեսագետներին չեմ ուզում վիրավորել, բայց կարևոր է՝ որքանո՞վ են հասկանում հարցի իմաստը: Մենք օրենք ունենք, որ եթե 300 միլիոն և ավելի ինքը ներկրում է կատարում որևէ հոսքագիծ, Սամվել Ալեքսանյանը կլինի թե Պողոս Պողոսյանը, մեզ համար ոչ մի տարբերություն, իսկ նա մոտ 1,8 միլիարդ դրամի ներկրում էր կատարել սարքավորումների: Ես խնդրում եմ բոլորին՝ Սամվելալեքսանյաններին, այդ ներկրումը կատարեք, մենք այդ արտոնությունը տալու ենք, որպեսզի նպաստենք մեր տնտեսության զարգացմանը. անձերից հեռու պետք է մնալ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում