Wednesday, 24 04 2024
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

Ջրվեժում անչափահաս դստեր աչքի առաջ մորը բռնաբարած նախկին ոստիկանը «բացում է չակերտները»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին առաջադրված մեղադրանքների ցանկը երկար է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության մի մասը անցկացվել է դռնփակ պայմաններում: Այդպես անցած նիստին հարցաքննվեց նաև պաշտպանության կողմի վկա, Էդգարի մտերմուհի Հ.-ն, ով ներկայացել էր հաստատելու համար Էդգար Վարագյանի այլուրեքությունը. կինը դատարանում պնդել է, թե հանցագործության կատարման ժամանակ ինքը Էդգարի հետ եղել է նրա տանը, գիշերել է այնտեղ:

Ըստ Էդգարի պնդման՝ նախաքննության ժամանակ այս կնոջը հարցաքննելիս քննիչը միտումնավոր կերպով նրան ցույց է տվել Էդգարի լուսանկարները՝ այլ կնոջ հետ, խանդ է առաջացրել, և կինը նախաքննության ժամանակ չի հաստատել Վարագյանի այլուրեքությունը:

Երեկ Էդգարի հարազատները հիշատակում էին նաև բանկի մի աշխատակցուհու, ով դատարանում ցուցմունք է տվել, թե Էդգարի հետ ինտիմ կապի մեջ է եղել, բայց իրականում Էդգարը նրանց տուն է գնացել այդ կնոջ աղջկան սիրահետելու նպատակով…

Ըստ հարազատների՝ ոչ թե Քրիստինեն է տուժող, այլ՝ իրենք, իսկ Քրիստինեն Էդգարին զրպարտել է, որ նրանից գումարներ ստանա…

Այսօր հարցաքննվեց կանանց հետ կապերի ու այլ խնդիրների մեջ հայտնված ամբաստանյալ Էդգար Վարագյանը:

Նա հայտարարեց, թե իր նախկին պաշտպան Աննա Թամազյանը չի թողել, որ տուժողի հարցաքննության ժամանակ ինքն իր ունեցած բազմաթիվ հարցերը տա տուժողին, և ցանկացավ հնչեցնել այդ հարցերը:

Մեղադրողն առարկեց, որ այս փուլում տուժողը լրացուցիչ հարցաքննվի: Դա, ըստ մեղադրողի, կարող էր արվել ամբաստանյալի հարցաքննությունից հետո:

Պաշտպան Արայիկ Ալվանդյանը կողմ արտահայտվեց իր պաշտպանյալի միջնորդությանը՝ ասելով, որ կան հանգամանքներ, որոնք պետք է ճշտվեն, որից հետո ամբաստանյալը ցուցմունք կտա:

Նախագահողը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը՝ քննության ամբողջականությունն ու լրիվությունը ապահովելու պատճառաբանությամբ:

Վարագյանը հարցրեց՝ իրականում տուժողը հասկանո՞ւմ է հայերեն: Տուժողն ասաց, թե մինչև այժմ ցուցմունքներ է տվել հայերեն:

Տուժողն ասաց, թե երկուսից չորս ամիս է աշխատել Վարագյանն իր տանը՝ որպես նորոգող: Ինքը նախապես է վճարել, ոչինչ պարտք չի մնացել:

Ինքը մեկ անգամ եղել է Վարագյանի տանը՝ իր աղջկա հետ, տասը րոպե են մնացել այնտեղ:

Երկու հողատարածք ունի տուժողը:

Նունուֆարը՝ իր շինարարը խաբել է, իրեն հասցրել դատարան, հիմա վճռաբեկը քաղաքացիական գործը հետ է ուղարկել ընդհանուր իրավասության դատարան:

Նունուֆարին ինքը չի վախեցրել: Իր ունեցվածքի և Նունուֆարի ունեցվածքի վրա կալանք դրված է՝ դատական վեճ ունենալու պատճառով:

Հարևանների հետ խնդիրներ չունի:

Քննիչին ինքն է ասել, որ Էդոն է կատարել հանցագործությունը՝ նկատի ունենալով հենց Էդգար Վարագյանին:

Էդգարը հարցրեց՝ տուժողն իր ծնողներին զանգել ու պահանջե՞լ է 500 հազար դոլար կամ՝ տունը դարձնել իր անունով, որ բողոքը հետ վերցնի:

Տուժողը պատասխանեց, որ Էդգարի հարազատները հարձակվել են իր վրա, պահանջել են, որ բողոքը հետ վերցնի:

Պաշտպանը հարցրեց՝ տուժողի երկու հողամասերը և դեպքի վայրը մո՞տ են:

«Ոչ, անծանոթ վայր էր»,- դեպքի վայրի մասին ասաց տուժողը:

Էդգար Վարագյանը ամենայն մանրամասնությամբ սկսեց պատմել իր կյանքի պատմությունը:

Արթիկում է ծնվել, սովորել է Արթիկի պետական քոլեջում՝ գործով անցնող Գևորգ Չ.-ի հետ: Երաժշտական դպրոց էլ է գնացել, հետագայում որպես երաժիշտ՝ նվագել է տարբեր ռեստորաններում:
Պարբերաբար վիճաբանել է Գևորգ Չ.-ի հետ, հիասթափվել նրանից, բայց շարունակել է նրա հետ գործ բռնել:

Բանակ է մեկնել, ծառայել նվագախմբում, նվագախմբի ղեկավար է եղել: 2005-ին զորացրվել է, քոլեջում ուսումը շարունակել:

Հետո ընդունվել է ագրարային համալսարան, միաժամանակ նվագել է տարբեր ռեստորաններում: Կարիքի մեջ չի եղել:

«Ալմաստ» գործարանի մոտ ախալքալաքցի ընկերոջ ավտոլվացման, ավտոտեխսպասարկման կետում տնօրենի օգնական է եղել: Ոչ մի աշխատանքից խույս չի տվել:

Երբ իր կողմից չհարգված Գևորգ Չ.-ն առաջարկել է նորոգման աշխատանքներ կատարել մի պարսկահայի տանը՝ Նորքում, համաձայնել է:

Այդպես ծանոթացել է տուժող Քրիստինեի հետ:

Իր ընկերների հետ հարդարման աշխատանքներ է կատարել Քրիստինեի տանը: Քրիստինեն առանձնապես վճարել չի սիրել, տվել է ուտելիքի գումար, ինչպես նաև աշխատելու առաջին ամսվա գումարը:

Հետո չի վճարել:

Նա չի վճարել նաև իր տանն աշխատող մյուս արհեստավորներին: Բոլորը վիճել են Քրիստինեի հետ ու գործը թողել-հեռացել են:

Բոլոր դեպքերում Քրիստինեն դրել է իր «դերասանական լացուկոծը», Էդգարի մեղքն էլ եկել է: Պատահել է՝ նա իր գրպանից է գումար վճարել, միայն թե Քրիստինեն չվիճի արհեստավորների հետ:

Այդ պայմաններում Էդգարը համաձայնել է կառուցել նաև Քրիստինեի տան պարիսպը ու դրա համար անհրաժեշտ քարը Քրիստինեի խնդրանքով գնել է իր փողով. այդ գումարը իրեն ուղարկել էին հարազատները, որ ուսման վարձը վճարի:
«Չեմ ուզում չակերտները շատ բացել, բայց մեր մեջ մոտիկություն կար»,- բազմանշանակ ասաց Էդգարը:

Իր ուսման վարձով վճարելով Քրիստինեի շինանյութի համար՝քարը Արթիկից Կամազով բերել, նրա տան մոտ բեռնաթափել է:

Քրիստինեն հավաստիացրել է, թե մի քանի օր հետո գումարը կտա:
Մի օր էլ եկել են ԴԱՀԿ աշխատողներն ու արգելել են Քրիստինեի տանը շինարարական աշխատանք կատարել՝ ասելով, թե տունը դատական խնդիրների մեջ է, չի թույլատրվում շինարարություն կատարել:

Էդգարն ու ընկերները հաշվել են, թե ինչ աշխատանք են կատարել, ինչքան պիտի վճարի Քրիստինեն: Վերջինս ասել է, թե տվյալ պահին գումար չունի, բայց շուտով կվճարի:

Անցել են օրեր, ամիսներ, սակայն նա այդպես էլ, ըստ Էդգարի, չի վճարել, շարունակ խաբել է:

2009 թվի աշնանը Գևորգ Չ-ն ասել է, որ էլ գումար չպահանջեն Քրիստինեից, նրան չանհանգստացնեն: Իբր՝ ինքը ոստիկանության ու պաշտպանության համակարգերում բարեկամ պաշտոնյաներ ունի, նրանց միջոցով գումարը կստանա:

Ձմռանը Էդգարը մեկնել է Եվրոպա: Ասել է՝ գումար որ տա Քրիստինեն, մորս կփոխանցեք:

Վերադարձել է, իմացել, որ Քրիստինեն գումար չի տվել:

Գևորգ Չ.-ն հանդիպում է կազմակերպել հանցավոր աշխարհում «անուն ունեցող» մի տղայի՝ Անուշավանի հետ, ով պահանջել է Քրիստինեին այլևս չանհանգստացնել: Բայց նա այդպես է պահանջել Գևորգի ստերի պատճառով…

Քրիստինեին էլ է հանդիպել Էդգարը: Քրիստինեն ամուսնու հետ է եղել, թաքուն հասկացրել է Էդգարին, թե չի ուզում, որ ամուսինը իրենց գործերի մասին իմանա…

Էդգարի մանրակրկիտ ցուցմունքի ընթացքում տուժող Քրիստինեն շարունակ նշումներ էր անում ու տարուբերում գլուխը:

Էդգարը այնքան խորացավ մանրամասնությունների մեջ, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը չհասցրեց հասնել դեպքի օրվա իրադարձություններին:

Նա կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստին՝ հուլիսի 31-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում