General Motors ընկերությունը հայտնել է 2014-ի II եռամսյակում շահույթի ցածր ցուցանիշների մասին՝ կապված բազմաթիվ ավտոմեքենաների հետկանչի հետ: Բացի այդ, ավտոարտադրողը պետք է առնվազն 400 մլն դոլարի փոխհատուցում վճարի այրման համակարգերի անսարքությունների հետևանքով մահացածների ընտանիքներին և տուժածներին: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում:
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, այդ տեխնիկական թերությունը կարող էր լինել առնվազն 13 մարդու մահվան պատճառ:
Սակայն ընկերությունը հայտարարել էր, որ այս տարի սպասում է օպերացիոն եկամտի ցուցանիշների չափավոր բարձրացման, և որ ավտոմեքենաների նախատեսվող հետկանչը ոչ շատ բարձր կլինի նախորդներից: