Գերմանիայի արևմուտքում թուրքական գիշերային ակումբը մեկ տարվա անվճար մուտք է առաջարկում բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ կքվեարկեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Taksim Bochum ակումբը, որը, ինչպես պնդում են հաստատության տերերը, «Եվրոպայում խոշորագույն թուրքական գիշերային ակումբն է», իր կայքում տեղադրել է գովազդ՝ հաջակցություն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Գովազդում նշված է. «Քվեարկիր, լուսանկարիր քվեաթերթիկդ, ցույց տուր մեզ և ամբողջ տարին ստացիր անվճար ակումբ այցելելու իրավունք»:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: