Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ ազգային առաջնության հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ կորոշի, թե որ դարպասապահն է հիմնական կազմում դուրս գալու խաղադաշտ:
«Ներկայումս Նավասը դեռ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ չէ: Թիմում մարզվում են մեր նույն դարպասապահները: «Ռեալ»-ը նախամրցաշրջանային ևս մեկ փուլ է անցնելու:
Դարպասապահի հարցը մեզ համար խնդիր չէ: Նախորդ մրցաշրջանում այդ հարցը շատ է քննարկվել, բայց ես չեմ անգանստացել այդ առումով: Մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ կորոշեմ, թե ով է լինելու «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: