Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել առնվազն երկու Mac՝ 12 դյույմանոց, Retina դիսփլեյով MacBook նոթբուքը, ինչպես նաև սեղանի նոր համակարգիչ iMac կամ 4K արտաքին մոնիտոր: Այս մասին գրում է 9to5mac կայքը:
Ըստ աղբյուրների՝ լափթոփը կունենա «ավելի բարակ և անհամեմատ թեթև ալյումինե կորպուս»: Apple-ը պատրաստվում է նաև ներկայացնել «թևնոց՝ ֆիթնեսի և առողջության համար», որն արդեն երկար ժամանակ է, ինչ մշակվում է: Նորույթները կներկայացվեն հոկտեմբերին:
Նշվում է, որ «մաք»-երի մատակարարումները կսկսվեն III եռամսյակի վերջում կամ IV-ի սկզբում: