Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

«Նաիրիտ-2»-ի բաժնեմասը ամերիկյան ընկերությանը չի հանձնվելու

Հայաստանի կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստում, որ «Հայգազարդ» ընկերության մի շարք ակտիվներ փոխանցի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին: Տվյալ պարագայում այդ ակտիվներն են «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոսը և «Նաիրիտ» գործարանի մի քանի տոկոսը: Այդ ակտիվները «Որոտանին» են փոխանցվում «Հայգազարդի» ունեցած պարտքերի փոխարեն: Իսկ «Նաիրիտ-2»-ի մնացած՝ 46,3 տոկոս բաժնեմասը փոխանցվում է կառավարությանը:

Էներգետիկայի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ տվյալ գործարքի դեպքում «Նաիրիտ-2»-ի այդ բաժնեմասը «Որոտանին» փոխանցելը չի նշանակում, թե այն ՀԷԿ-երի հետ միասին փոխանցվում է ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: Ամերիկյան այդ ընկերությունը գնել է ոչ թե «Որոտան» ընկերությունը, այլ ընկերության գույքը՝ ՀԷԿ-երը և ջրամբարները:

«Որոտան» ընկերությունն առայժմ պետական է, և «Նաիրիտ-2»-ի բաժնեմասերը նրան փոխանցվելով՝ շարունակում են մնալ պետական: Իսկ «Նաիրիտ-2»-ը մեզ հայտնի «Նաիրիտ» գործարանը չէ, որը հարյուրավոր միլիոնների հասնող պարտքեր ունի իր գործընկերների և աշխատակիցների նկատմամբ, և որի դեպքում ՀՀ իշխանությունները հույս ունեն ներդրումներ ներգրավել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից: «Նաիրիտ-2»-ը գիտահետազոտական ինստիտուտ է և ժամանակին եղել է Չինաստանում «Նաիրիտի» հոսքագծերի տեղափոխողն ու ներդրողը, բայց հետագայում դա էլ փոխանցվեց կառավարությանը:

Ինչ վերաբերում է «Հայգազարդ» ընկերությանը, ապա սա ստեղծվել է 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացման արդյունքում: Գազի համակարգի իրական ակտիվները, սակայն, ներդրվել են նոր ստեղծվող «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել են «Հայգազարդի» հաշվեկշիռ: Եվ կառավարության այս որոշման նախագծով սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով: Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ «Հայգազարդի» պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով:

Ըստ երևույթին, «Որոտանին» ունեցած պարտքը գոյացել է մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում չկատարելու արդյունքում: Նույնը վերաբերում է նաև «Որոտանին» փոխանցվող արդեն «Նաիրիտ» գործարանի մի քանի տոկոսին: Սա նույնպես մնալու է այդ ընկերության հաշվեկշռում և ՀԷԿ-երի հետ չի փոխանցվի ամերիկյան ընկերությանը ու մնալու է պետական բաժնեմաս:

Սակայն այստեղ կան բազմաթիվ մտահոգիչ հարցեր, որ առայժմ հասու չեն: Որքա՞ն է կազմում «Որոտանին» ունեցած «Հայգազարդի» պարտքը, կամ` ինչո՞ւ չի վճարվել այդ պարտքը: Կառավարությունը «Հայգազարդին» տվել է նաև միջազգային կառույցներից ստացած վարկերից որոշ պարտքեր: Հայտնի չէ, թե ինչ են արվել վարկային այդ գումարները: Կամ` դրանք վճարվե՞լ են, թե՞ ոչ: Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից երեկ չկարողացան տալ այս հարցերի պատասխանը:

Իսկ ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ-երը ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելուն, ապա այդ գործարքն էլ դեռ չի ավարտվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀ իշխանությունները փոշմանել են, որ ջրամբարները ՀԷԿ-երի հետ միասին վաճառել են: ՀՀ ջրային օրենսդրության համաձայն` ջրամբարները վաճառքի ենթակա չեն: Եվ հիմա իշխանությունները ցանկանում են ջրամբարները ետ վերադարձնել և դրանք օգտագործման իրավունքով տրամադրել այդ ընկերությանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում