Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղուց է ցանկություն հայտնել ձեռք բերել 21-ամյա ֆրանսիացու իրավունքները:
«Արքայական ակումբ»-ը կհրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից, բայց նրա տրանսֆերի վաճառքից մտադիր է ստանալ նվազագույնը 30 մլն եվրո: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Նշենք, որ Վարանի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 200 մլն եվրո է կազմում: 2013/14 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը 14 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: